չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Եթե կգա ինչ-որ փուլ, որ վրանների կարիք լինի, կրկին կտեղադրենք․ Սաղաթելյան

Եթե կգա ինչ-որ փուլ, որ վրանների կարիք լինի, կրկին կտեղադրենք․ Սաղաթելյան

Ֆրանսիայի հրապարակում վրանային ավանը ստեղծվել էր ընդդիմության շարժումը սպասարկելու համար, սակայն լինում են պահեր, երբ պետք է ծանր որոշումներ կայացնել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ընդդիմության առաջնորդներից ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Մենք կարող էինք մի քանի հարյուր մարդկանց հետ այս արևի տակ պահել վրանները, վատնել մեր ռեսուրսը, ջլատել այն։ Մենք հասկանում ենք, որ այս որոշումը կարող էր ազդել մեր վարկանիշի վրա, սակայն մենք պատասխանատու ենք վերջնարդյունքի համար։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք մտածում են, թե վրանները հանելուց հետո պայքարը կարող է թուլանալ, կհամոզվեն հակառակում։

Մենք երախտապարտ ենք այն քաղաքացիներին, որոնք վրանները պահում էին, սակայն իրենց ուժերն այլ տեղ են պետք։ Եթե կգա ինչ-որ փուլ, որ վրանների կարիք լինի, կրկին կտեղադրենք», - ասել է նա։

Սաղաթելյանը նաեւ հավելեց, որ իրենք որոշում ընդունելիս մտածել են ոչ թե իրենց վարկանիշի մասին, այլ արդյունքների. «Մենք գիտեինք՝ ինչ է սպասվում: բայց ես վստահեցնում եմ, որ 1-2 օր հետո այն քաղաքացիները, որոնք անկեղծորեն մտահոգված էին, որ վրանները հանելուց հետո պայքարը կարող է թուլանալ, կհամոզվեն հակառակում: Պայքարի արդյունավետությունը պայմանավորված չէ վրաններով»,-ընդգցեծ ԱԺ փոխխոսնակը:

  • Կիսվել: