երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Դիմադրություն» շարժման անդամները երթ են անցկացնում (ուղիղ)

«Դիմադրություն» շարժման անդամները երթ են անցկացնում (ուղիղ)

«Դիմադրություն» շարժման անդամները Ֆրանսիայի հրապարակից երթ են անցկացնում Երեւանի կենտրոնական փողոցներով։ Երթը կանցնի Սայաթ–Նովա, Աբովյան, Նալբանդյան փողոցներով, ապա շարժման մասնակիցները կվերադառնան Ֆրանսիայի հրապարակ եւ կքննարկեն վաղվա անելիքները։

«Անցնելու ենք նաեւ այն հյուրանոցի մոտով, որտեղ գիշերում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգել Լավրովը, մեր ուժը ցույց տանք, մեր կամքը ցույց տանք, մեր պահանջները կրկին հնչեցնենք։

Վաղը առավոտյան կրկին ձեզ հրավիրելու ենք Ֆրանսիայի հրապարակ, որովհետեւ տեղի է ունենալու ՀԱՊԿ–ի ընդլայնված կազմով ժողովը, մեր պահանջները նաեւ այնտեղ պետք է հնչեցնենք։ Հայաստան այցելող ցանկացած պատվիրակության պետք է լսելի դարձնենք այդ պահանջնեը»,– հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

 

  • Կիսվել: