երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Դիմադրության շարժման նպատակն է պաշտպանել Արցախն ու Հայաստանը․ Սեյրան Օհանյան

Դիմադրության շարժման նպատակն է պաշտպանել Արցախն ու Հայաստանը․ Սեյրան Օհանյան

Փետրվարի 6-ին «Հայաստան» խմբակցության պատգամավորները Գյումրիում էին։ Այս մասին գրառում է կատարել խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Այցելելով Գյումրու պանթեոն և ևս մեկ անգամ խոնարհվելով մեր որդիների, մարտական ընկերների լուռ շիրիմների առջև՝ այն վստահ գիտակցումն ունենք, որ ազատամարտը չի ավարտվել, և հանձնվել կամ համակերպվել  նշանակում է մեղսակից լինել այն ապիկար, ազգադավ իշխանություններին, որոնք Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում մենակ թողեցին Հայկական բանակն ու ազգի՝ Արցախ մեկնած հայրենապաշտ, ազնվական սերուցքը թշնամու կրակի տակ, արգելված զինատեսակների թիրախում։

Պայքարը շարունակվում է, և Դիմադրության շարժման նպատակն է պաշտպանել Արցախն ու Հայաստանը, հայ ժողովրդի ապրելու իրավունքը իր նախնիների բնօրրանում։

Գյումրիում մեզ սպասում էին մեր համակիրները։ Անկեղծ, անմիջական զրույցի ժամանակ նրանք ներկայացրին իրենց մտահոգությունները ոչ միայն մեր պետության անվտանգությանը սպառնացող մարտահրավերների, այլև սոցիալական հարցերի, գյուղատնտեսության վերաբերյալ։ Եվ անհնար էր չտեսնել ու չգնահատել այն նվիրումը, որով Գյումրու ֆերմերները, կառչած իրենց հողին, ապրում են ու արարում՝ բոլոր դժվարություններն արժանապատվորեն հաղթահարելով»,-գրել է նա։

  • Կիսվել: