կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դեսպանը Կանադայի ԱԺ Ներկայացուցիչների պալատի խոսնակին է ներկայացրել ՀՀ անվտանգային մարտահրավերները

Դեսպանը Կանադայի ԱԺ Ներկայացուցիչների պալատի խոսնակին է ներկայացրել ՀՀ անվտանգային մարտահրավերները

Փետրվարի 13-ին դեսպան Անահիտ Հարությունյանը հանդիպեց Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նորընտիր խոսնակ Գրեգ Ֆերգուսին։ Հայտնում են Կանադայում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։ 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին երկկողմ քաղաքական օրակարգին, խորհրդարանական դիվանագիտությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Ընդգծվեց միջխորհրդարանական կապերի շարունակական ամրապնդման կարևորությունը։

Երկուստեք շեշտվեց, որ ՀՀ-ում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացումը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը։

  • Կիսվել: