ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Դեսպան Մակունցը կոնգրեսական Ուայլդի հետ քննարկել է տարածաշրջանային խաղաղությանը հասնելու գործնական քայլերը

Դեսպան Մակունցը կոնգրեսական Ուայլդի հետ քննարկել է տարածաշրջանային խաղաղությանը հասնելու գործնական քայլերը

Հոկտեմբերի 26-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Սյուզան Ուայլդի հետ (Փենսիլվանիա, դեմոկրատ)։ Այդ մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան Ֆեյսբուքի էջից:

«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել այն անվտանգային մարտահրավերներին, որոնց Հայաստանն առերեսվում է, և քննարկվել են տարածաշրջանային խաղաղությանը հասնելու համար անհրաժեշտ գործնական քայլերը։ Զրուցակիցներն ընդգծել են շարունակական համագործակցության կարևորությունը»,- ասվում է գրառման մեջ։

  • Կիսվել: