երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դեսպան Մակունցն ԱՄՆ կոնգրեսականին է ներկայացրել ԼՂ հայերի էթնիկ զտումից հետո ՀՀ առջև ծառացած հումանիտար մարտահրավերները

Դեսպան Մակունցն ԱՄՆ կոնգրեսականին է ներկայացրել ԼՂ հայերի էթնիկ զտումից հետո ՀՀ առջև ծառացած հումանիտար մարտահրավերները

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ԱՄՆ կոնգրեսականի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները, տարածաշրջանի վերջին զարգացումները: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

«Ս․թ․ դեկտեմբերի 12-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Լուիզ Ֆրենկելի հետ (Ֆլորիդա, դեմոկրատ)։

Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Հարավ-կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումից հետո ՀՀ առջև ծառացած հումանիտար մարտահրավերները։

Քննարկվել են նաև ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

 

  • Կիսվել: