երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Դեսպան Գալստյանը և Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները

Դեսպան Գալստյանը և Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները

Հունվարի 31-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Յուլիան Ֆոտայի հետ։ Այս մասին տեղեկացնում են Ռումինիայում ՀՀ դեսպանությունից:
 
Հանդիպման շրջանակներում քննարկվել են հայ-ռումինական հարաբերությունների հետագա ամրապնդման ուղղությամբ իրականացվելիք քայլերը և այդ նպատակով տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Երկուստեք ընդգծվել է երկու երկրների համար փոխշահավետ տնտեսական ծրագրերի իրականացման պատրաստակամությունը։
 
Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցերին։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։

  • Կիսվել: