չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
 Դեսպան Արզումանյանն իր հավատարմագրերը հանձնեց Իսլանդիայի նախագահին

Դեսպան Արզումանյանն իր հավատարմագրերը հանձնեց Իսլանդիայի նախագահին

Փետրվարի 4-ին Իսլանդիայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը (նստավայրը` Ստոկհոլմ) իր հավատարմագրերը հանձնեց Իսլանդիայի նախագահ Գուդնի Յոհաննեսոնին (Guðni Th. Jóhannesson), տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո դեսպան Արզումանյանն առանձնազրույց ունեցավ նախագահ Յոհաննեսոնի հետ:

Իսլանդիայի նախագահը ողջունեց Հայաստանի կառավարության՝ Իսլանդիայում ՀՀ առաջին դեսպանի հավատարմագրման որոշումը: Նախագահի խնդրանքով դեսպանը ներկայացրեց Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, ինչպես նաև՝ ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները:

Կողմերը քննարկեցին նաև Հայաստան-Իսլանդիա երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: 

  • Կիսվել: