ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Դեսպան Արմեն Պապիկյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի փոխնախագահ

Դեսպան Արմեն Պապիկյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի փոխնախագահ

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը մայիսի 19-ին ընտրվել է Վիեննայում ընթացող՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի (CCPCJ) 30-րդ հոբելյանական նստաշրջանի փոխնախագահ և Հանձնաժողովի բյուրոյի անդամ:

Հանցավորության կանխարգելման և քրեական դատավարության՝ քառասուն անդամից բաղկացած հանձնաժողովը ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ECOSOC) մասնագիտացված կառույցներից է: Հայաստանը հանձնաժողովի անդամ է ընտրվել է 2021 թ. հունվարից՝ երեք տարի ժամկետով:

 

  • Կիսվել: