երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դեռ երկար ճանապարհ կա անցնելու, մինչև արևմտյան երկրները կարող են դիտարկվել որպես լիակատար աջակցություն առաջարկող, որի կարիքը ՀՀ-ն ունի. Փաշինյան

Դեռ երկար ճանապարհ կա անցնելու, մինչև արևմտյան երկրները կարող են դիտարկվել որպես լիակատար աջակցություն առաջարկող, որի կարիքը ՀՀ-ն ունի. Փաշինյան

«Եթե մենք ուզում ենք ունենալ հարատև, հավերժական պետականություն, առաջին հերթին պետք է շատ լուրջ քայլեր ձեռնարկենք և շատ լուրջ ջանքեր ներդնենք մեր հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու համար: Այս մասին POLITICO-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա վերահաստատել է իր աջակցությունը Միացյալ Նահանգների, Եվրոպական միության և Ռուսաստանի միջնորդությամբ անցկացվող բանակցություններին՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերի համար:

Խոսելով Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների մասին՝ Փաշինյանն ասել է, որ «դեռ երկար ճանապարհ կա անցնելու, մինչև արևմտյան երկրները կարող են դիտարկվել որպես լիակատար աջակցություն առաջարկող, որի կարիքը Հայաստանն ունի»:

«Մեր գործընկերները՝ ԵՄ-ն և Միացյալ Նահանգները, նույնպես աջակցում են մեզ, երբ խոսքը վերաբերում է ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին»,- ասել է նա

«Չեմ կարող ասել, որ աջակցությունը և օգնությունը, որ մենք ստանում ենք, բավարար են մեր նպատակներին և մեր օրակարգերին ծառայեցնելու համար»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:

 

  • Կիսվել: