երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Դեմկուսն ու Տիգրան Արզաքանցյանը միասին կմասնակցեն արտահերթ ընտրություններին

Դեմկուսն ու Տիգրան Արզաքանցյանը միասին կմասնակցեն արտահերթ ընտրություններին

«Հայաստանի դեմոկրատական» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ու «Տիգրան Արզաքանցյան բարեգործական հիմնադրամի» նախագահ Տիգրան Արզաքանցյանն այսօր հուշագիր ստորագրեցին՝ արտահերթ խորհրդարանական ընրություններին միասին մասնակցելու համար։

Կողմերը մտադիր են մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որպեսզի, իրենց խոսքով, լուծեն ՀՀ-ի առջև ծառացած խնդիրները։

Ինչպես նշեց Արամ Սարգսյան՝ իրենք գալու են չորս հիմնական խնդիր լուծելու. ՛՛Մենք պետք է ձևավորենք նոր որակական հարաբերություններ ՌԴ-ի և Իրանի, Չինաստսնի և մեր մյուս դաշնակիցների հետ։ Մենք պետք է բոլոր խնդիրները մեր ուժերով լուծենք, որ մեր կողքին կանգնեն, մեզ օգնեն՛՛:

Տիգրան Արզաքանցյանն էլ  ասաց, որ պատրաստ է իր ողջ ուժն ու կապերը ներդնել՝ Հայաստանն այս վիճակից դուրս բերելու համար։

  • Կիսվել: