շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Դեկտեմբերի 31-ին և դրան հաջորդող օրերին Արմավիր քաղաքում տոնական միջոցառումներ չեն անցկացվի. քաղաքապետ

Դեկտեմբերի 31-ին և դրան հաջորդող օրերին Արմավիր քաղաքում տոնական միջոցառումներ չեն անցկացվի. քաղաքապետ

Արմավիրում այս տարի տոնական միջոցառումներ չեն անցկացվի։ Այս մասին հայտնում է քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը։

«Սիրելի արմավիրցիներ, դեկտեմբերի 31-ին ժամը 10:00-ին Արմավիր քաղաքի հերոսների պանթեոնում տեղի կունենա խնկարկում-մոմավառություն՝ ի հիշատակ պատերազմում զոհված մեր հերոսների, կկատարվի հոգեհանգստի կարգ:

Դեկտեմբերի 31-ին և դրան հաջորդող օրերին Արմավիր քաղաքում տոնական միջոցառումներ չեն անցկացվի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Նշենք, որ ավելի վաղ  հայտնի էր դարձել, որ Վանաձորում ևս տոնական միջոցառումներ չեն իրականացվի, քաղաքը տոնական զարդարանք չի ունենա։
 
Մայրաքաղաք Երևանում նույնպես ամանորյա ավանդական միջոցառումները չեն անցկացվի։ Ավելին՝ Երևանի քաղաքապետարանը տոնական միջոցառումների համար նախատեսված մոտ 100 միլիոն դրամը փոխանցել էր Ստեփանակերտին՝ պատերազմի հետևանքները չեզոքացնելու համար։

  • Կիսվել: