չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Դեկտեմբերի 20-ին բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգիստ նահատակ քաջորդիների համար

Դեկտեմբերի 20-ին բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգիստ նահատակ քաջորդիների համար

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ դեկտեմբերի 20-ին հայաստանյան եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ արցախյան պատերազմում նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք՝ Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ է հայտարարված՝ պատերազմում զոհվածների հիշատակին։  Կլինի երթ հանրապետության հրապարակից դեպի Եռբլուր զինվորական պանթեոն և հիշատակի այլ միջոցառումներ։

  • Կիսվել: