կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դավիթ Տոնոյանի առաջարկը չընդունեցինք, որովհետև նա առաջարկում էր լրիվ այլ ձևաչափ. Քոչարյանը՝ պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքի ձևաչափի մասին

Դավիթ Տոնոյանի առաջարկը չընդունեցինք, որովհետև նա առաջարկում էր լրիվ այլ ձևաչափ. Քոչարյանը՝ պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքի ձևաչափի մասին

Դավիթ Տոնոյանի առաջարկն ինչո՞ւ չընդունեցինք, որովհետև առաջարկում էր լրիվ այլ ձևաչափ՝ քննիչ հանձնաժողովն օգտագործել Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելու համար։ Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքի ձևաչափի մասին։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Քննիչ հանձնաժողովը բանավիճելու միջավայր չէ։ Քննիչ հանձնաժողովը նաև լուրջ սահմանադրական իրավասությամբ օժտված հարթակ է:

Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը հանձնաժողովում, որի նիստերը մշտապես փակ են եղել, իր այցելության ժամանակ բաց է եղել։

Քոչարյանը վստահեցրեց՝ Փաշինյանի համար ձևաչափ չեն փոխել. ՛՛Պարզապես վարչապետի հետ քննարկման արդյունքում մենք գտել ենք, որ այս գործիքակազմը նույնպես պետք է օգտագործել՛՛:

Խոսելով մյուսների ելույթների բաց լինելու հնարավորության մասին՝ Քոչարյանն ասել է․ ՛՛Մենք որոշում ենք՝ գաղտնիության ի՛նչ ծավալ կա ներկայացված նյութի մեջ՛՛։

՛՛Պարոն Փաշինյանի երեկվա ներկայացրածի մեջ․․․ ինքն է որոշել՝ գաղտնիության որևէ տիրույթ գոյություն ունի, թե չէ...՛՛,-ասել է պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: