շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դավիթ Խաժակյանը՝ ավագանու ընդդիմադիր ֆրակցիաների միասնական թեկնածո՞ւ. «Հրապարակ»

Դավիթ Խաժակյանը՝ ավագանու ընդդիմադիր ֆրակցիաների միասնական թեկնածո՞ւ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Երեւանի ավագանու ընդդիմադիր 2 խմբակցությունների ներկայացուցիչները վերջին օրերին քննարկում են ավագանու ընտրություններին միասնական թեկնածուով մասնակցելու հարցը։ Նրանք ինտենսիվ հանդիպումներ են ունենում, երբեմն՝ բացօթյա սրճարաններում։ Քաղաքապետի միասնական թեկնածու է դիտարկվում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, ով ԼՀԿ-ի թեկնածուն է։ Ինչ արդյունքներ կտան քննարկումները, պարզ կդառնա առաջիկայում։

Ավագանու անդամ Մարկոս Հարությունյանին խնդրեցինք մեկնաբանել լուրը։ Չհաստատելով տեղեկությունը՝ նա ասաց, որ ինքն ու Խաժակյանն ընկերական հարաբերություններ ունեն, պարբերաբար հանդիպում-քննարկում են ընթացիկ քաղաքային հարցեր:

Խաժակյանն էլ նշեց, որ այս շրջանում տարբեր քննարկումներ է ունեցել տարբեր գործիչների հետ եւ չի բացառում, որ միասնական ձեւաչափ կլինի: Ավագանու ԲՀԿ ֆրակցիան ունի 5 անդամ, ղեկավարը Միքայել Մանրիկյանն է։ «Լույս» դաշինքն ունի 3 անդամ, որոնցից մեկը «Հանրապետություն» կուսակցությունից Անի Խաչատրյանն է՝ նրանց քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: