Դատարանը մերժեց գրավի դիմաց ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին
Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ Լուսինե Աբգարյանի, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ գրավի դիմաց իրենց պաշտպանյալին ազատելու միջնորդությունը։
Դատավորի խոսքով՝ որոշումը ենթակա է բողոքարկման։
Նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, նույնպես մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ։