ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Աբրահամ Մանուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Աբրահամ Մանուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հրանտ Անանյանը՝ նշելով, որ որոշումը կհրապարակվի հունիսի 24-ին. «Հուսով ենք, որ դատարանը օբյեկտիվ եւ անաչառ կգտնվի»:

Աբրահամ Մանուկյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-154.2 հոդվածի 2-րդ մասով (կուսակցություններից կամ թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելը): Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Հունիսի 17-ին հայտնի էր դարձել, որ Մանուկյանը ձերբակալվել է, սակայն մեկ օր անց ազատ էր արձակվել. դատարանի որոշմամբ նրա ձերբակալությունը ճանաչվել էր ոչ իրավաչափ: Դրանից հետո վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Միջնորդության քննության՝ նախորդ շաբաթ կայացած վերջին նիստը հետաձգվել էր, քանի որ Մանուկյանի ինքնազգացողությունը վատացել էր, եւ նա տեղափոխվել էր հիվանդանոց: Նիստը շարունակվել է այսօր առավոտյան:

  • Կիսվել: