երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Դատապարտելով անցյալը՝ մենք կարող էինք կանխել նման ոճիրները ապագայում․Անդրեյ Կովաչով

Դատապարտելով անցյալը՝ մենք կարող էինք կանխել նման ոճիրները ապագայում․Անդրեյ Կովաչով

Հայոց Ցեղասպանությունից 107 տարի հետո, մենք այսօր էլ հիշում և ոգեկոչում ենք Օսմանյան Թուրքիայում սպանված կամ տեղահանված 1,5 միլլիոն հայերի հիշատակը։

Այս մասին իր Թվիթերում գրել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող, ԵԺԿ խմբակցության փոխնախագահ բուլղարացի Անդրեյ Կովաչովը։

«Անդրադառնալով այս ողբերգությանը՝ մենք վերահաստատում ենք մեր խոստումը այլևս երբեք թույլ չտանք նման ոճրագործություններ։ Դատապարտելով անցյալը՝ մենք կարող էինք կանխել նման ոճիրները ապագայում»,- գրել է եվրոպացի պատգամավորը։

  • Կիսվել: