կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Դատախազությունը ստացել է Արմեն Սարգսյանի գործողությունների վերաբերյալ հաղորդումը

Դատախազությունը ստացել է Արմեն Սարգսյանի գործողությունների վերաբերյալ հաղորդումը

ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի քաղաքացիության վերաբերյալ 53 փաստաբանների կողմից ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։ Այս մասին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

Նշենք, որ 53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել՝ պահանջելով քրեական գործ հարուցել։

Ըստ հաղորդման՝ Արմեն Սարգսյանը 2003-2012թթ. առնվազն 10 տարվա Միացյալ Թագավորության քաղաքացիություն է ունեցել և ՀՀ նախագահ է ընտրվել 02.03.2018թ. այն դեպքում, երբ չի բավարարել վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու պահանջը:

  • Կիսվել: