կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում առաջին ընթերցումից հետո կատարվել են լայնածավալ փոփոխություններ․ Բադասյան

«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում առաջին ընթերցումից հետո կատարվել են լայնածավալ փոփոխություններ․ Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որում ասվում է, որ նկատի ունենալով լայնորեն քննարկված Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում և հարակից օրենքների նախագծերում կատարված փոփոխությունները ու դրանց վերաբերյալ առկա բազմաթիվ մտահոգությունները՝ տեղեկացնում է՝ Կառավարության և ԱԺ մեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում առաջին ընթերցումից հետո կատարվել են լայնածավալ փոփոխություններ։

«Հաշվի առնելով, որ այս հարցի շուրջ առկա են բազմաթիվ շահարկումներ՝ կցում եմ ԱԺ կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունված նախագծի վերջնական տարբերակը։
 
Ներքևում կարող եք ծանոթանալ նաև փոփոխությունների պատմությանը
https://cutt.ly/bxjRx9g»,- գրել է նախարարը:

  • Կիսվել: