Դատական համակարգի գործերի թիվն աճել է 4-5 անգամ
Դատական համակարգի գործերի թիվն աճել է 4-5 անգամ։ Այս մասին Ազգային ժողովում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։
«Մենք 6 տարվա ընթացքում 48540 քաղաքացիական գործից այսօր արդեն տարվա կտրվածքով ունենում ենք շուրջ 200 հազար քաղաքացիական գործեր։ Այսինքն՝ գրեթե 4-5 անգամ այս թիվն աճել է։ Եվ սա խոսում է այն մասին, որ ազգաբնակչությունը փորձում է իր խնդիրը լուծել վերջնական արդյունքում դատական համակարգի միջոցով»,- ասաց Փոլադյանը։
Նա նշեց՝ Բարձրագույն դատական խորհուրդը մշակել է որոշման նախագիծ, որը վերաբերում է գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետները սահմանելուն։ «Կարծում եմ՝ տարեվերջին այդ որոշումը մենք կունենանք։ Եվ որպես արդեն հերթական ցուցանիշ՝ ժամկետայնություն կունենանք նաև դատական համակարգում։ Եվ դրանով հանդերձ կգնահատենք գործերի քննության ժամկետները, որակը։ Փորձում ենք քրեական, վարչական և առհասարակ բոլոր գործերի մասով ունենալ


