շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դաշնակցությունը Հայաստանի Հանրապետությունը համարում է հայրենիքի մնացորդ. Վահագն Ալեքսանյան

Դաշնակցությունը Հայաստանի Հանրապետությունը համարում է հայրենիքի մնացորդ. Վահագն Ալեքսանյան

Դաշնակցությունը, այո, Հայաստանի Հանրապետությունը համարում է հայրենիքի մնացորդ: Այս  մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Երբ մեզ ասում են՝ դուք ուզում եք մեզ սահմանափակել 29 800 քկմ-ի սահմաններում, բա դա ինչի՞ մասին է: Այո, Հայաստանի քաղաքական ընդդիմադիր որոշ շրջանակներ այդպես են վերաբերվում Հայաստանին:

Ընդդիմադիր որոշ շրջանակների համար Հայաստանը, այո, ասում են՝ հա լավ, էս ինչ հայրենիք, սա հայերնիքի մնացորդ է, մեր իսկական հայրենիքը Վանն է, Էրզրումը, Մուշը եւ այդպես շարունակ: Ու այդ մտածելակերպն է, որ այդ մարդկանց թույլ է տվել, բարոյական հիմք է տվել, որ տարիներ շարունակ այդ մարդիկ կեղեքեն Հայաստանը, որովհետեւ  Հայաստանն իրենց հայրենիքը չէ,  հայրենիքի մնացորդն է, իրենց պատկերացմամբ»,-ասաց նա:

  • Կիսվել: