Դարակերտի բնակիչներ, սպասեք նոր ծրագրերի. Մասիսի քաղաքապետ
Այսօր այցելեցի Դարակերտ բնակավայր, որտեղ ավարտվել են Հարություն Միրզոյանի անվան փողոցի ասֆալտապատման աշխատանքները, որոնք իրականացվում էին սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը:
«Ուսումնասիրելով կատարված աշխատանքը՝ որոշ հարցերի հետ կապված տվեցի հանձնարարականներ: Այնուհետ վարչական ղեկավար Դանիել Պետրոսյանի հետ այցելեցի գյուղի մանկապարտեզ:
Այցի ընթացքում քննարկեցի բնակավայրի համար կարևոր նշանակություն ունեցող մի քանի հարցեր:
Սիրելի բնակիչներ, սպասեք նոր ծրագրերի»,- ընդգծել է նա: