ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դա նոր փուլի մեկնարկ է. Փաշինյանը՝ Արգիշտի Քյարամյանի նշանակման մասին

Դա նոր փուլի մեկնարկ է. Փաշինյանը՝ Արգիշտի Քյարամյանի նշանակման մասին

Ես կայացրել եմ քաղաքական որոշում, աշխատանքային անհրաժեշտությունն է եղել այդ նշանակումը, պարզապես օրենքն այդ միջանցքն է տվել, որ նա հայտնվի այնտեղ: Այս մասին այսօր ԱԺ-ում 2019-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանի հարցին՝ արդյոք կարելի է ենթադրել, ինչպես Արգիշտի Քյարամյանի դեպքում, այնպես էլ հետագայում ուժային կառույցներում կլինեն քաղաքական նշանակումներ:

Նրա խոսքով՝ ոստիկանութունում, ԱԱԾ-ում մի ժամանակաշրջան դրսից նշանակումներ չեն արվել, որպեսզի փոխվելու հնարավորություն ունենան․

«Իմ քաղաքականությունը եղել է այն, որ ոստիկանությունում եւ ԱԱԾ-ում դրսից նշանակումներ չեն արվել՝ խոստման համաձայն, որ այդ համակարգերը պետք է ունենան հնարավորություն: Հիմա եկել է ժամանակը գնահատելու եւ վերագնահատելու արված աշխատանքի արդյունավետությունը եւ այո, կարելի է դա ազդարարել որպես մի փուլի մեկնարկ, որտեղ կլինեն նաեւ դրսից նշանակումներ, իհարկե, մի քիչ կարող է կուլբիտային լինի, օրենսդրական միջանցքներով, բայց դա լավ է: Լավ է, որ կա այդ դժվարությունը»։

  • Կիսվել: