հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դա մենք չենք անում քաղաքական նկատառումներից ելնելով․ Ըստ Փաշինյանի, հեռախոսազանգերը ֆիքսելու նախագիծը նորից կներկայացվի ԱԺ

Դա մենք չենք անում քաղաքական նկատառումներից ելնելով․ Ըստ Փաշինյանի, հեռախոսազանգերը ֆիքսելու նախագիծը նորից կներկայացվի ԱԺ

Վարչապետը ուղիղ եթերի ժամանակ նկատեց, որ իրավիճակը աշխարհում տագնապեցնող է, ու Հայաստանը ստիպված է մի շարք սահմանափակումներ իրականացնել, որոնցից էր հեռախոսազանգերը ֆիքսելու մասին օրինագծերի փաթեթը։

«Մենք այս ամենը հո չե՞նք անում քաղաքական նկատառումներից ելնելով։ Սա մենք անում ենք հիվանդացության առումով իրավիճակը կառավարելի դարձնելու։ Այդ նախագիծը, որը կառավարությունը ներկայացրել էր Ազգային ժողով, այդ քայլերից մեկն էր։ Նախագիծը ձայների ոչ բավարար քանակի պատճառով չընդունվեց, բայց հիմա փնտրվում է եղանակ փաթեթը նորից Ազգային ժողով ներկայացնելու համար», -հավելեց Փաշինյանը։

Նրա ներկայացմամբ, իրավիճակն այնպիսին է, որ մասնագետները չեն կարողանում պարզել, թե քաղաքացին ումից է վարակվել, ում հետ է շփվել։

«Նաև միջազգային փորձը հաշվի առնելով, ընտրել ենք մի մեխանիզմ, որ բջջային հեռախոսի միջոցով համակարգիչը ինքը ցույց կտա, թե անձը վերջին շրջանում ում հետ է շփվել և ովքեր են այն պոտենցիալ վարակակիրների շրջանակը, որի հետ շփվել է անձը։ Հակսանալի է, որ այս սահմանափակումները այնքան էլ հաճելի չէ։ Մեծագույն տհաճությամբ ենք անում սա, բայց հասկանում ենք, որ առանց այս միջոցների կիրառման, իրավիճակը կարող է դառնալ անկանխատեսելի», -նշեց Փաշինյանը։

  • Կիսվել: