հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դա ցույց է տալիս այս իշխանությունների անբաշարությունը. Խաչատրյանը` ԱԽ քարտուղարին

Դա ցույց է տալիս այս իշխանությունների անբաշարությունը. Խաչատրյանը` ԱԽ քարտուղարին

Եթե Ռուսաստանը տասնյակ տարիներ սպառազինության հետ կապված իր ստանձնած պարտավորությունները պատշաճ կատարում էր, հիմա չի կատարում, դա ցույց է տալիս այս իշխանությունների անբաշարությունն ու անընդունակությունը։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
 
«Նովայա գազետա Եվրոպա» պարբերականին տված հարցազրույցում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ նոր մեխանիզմներ և սպառազինության մատակարարումներ են անհրաժեշտ, քանի որ Հայաստանը չի ստանում այն, ինչ պատվիրել ու վճարել է Ռուսաստանին։
 
«Եթե ես գնամ տուն լացեմ ու ասեմ, որ հաց վաճառողը ինձ հաց չի վաճառում, երեխեքը սոված են, ես իրավունք ունե՞մ հայր կամ ամուսին կոչվելու։ Ի՞նչ է նշանակում... Թող իրենք իրենց պարտականությունների մասին մտածեն, ոչ թե իրենց անբաշարության մասին ողբան և ուրիշներին մեղադրեն»,–ասաց Խաչատրյանը։

  • Կիսվել: