կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Դա ասում է այս մարդը, ով մասնագիտացած է սատկած առյուծ քշելու մեջ․ Նիկոլ Փաշինյանը՝ Քոչարյանին

Դա ասում է այս մարդը, ով մասնագիտացած է սատկած առյուծ քշելու մեջ․ Նիկոլ Փաշինյանը՝ Քոչարյանին

Եթե նշած անձի ասածներին անդրադառնամ, մեր ընտրական պրոցեսը կանլրջանա։ Այս մասին Արարատի մարզի Հովտաշատ համայնքում ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Վերջերս հայտարարություն է հնչել ձեզ հատնի անձի կողմից։ Ասել է, որ բարձրաստիճան պաշտոնին հավակնող մարդիկ պետք է ենթարկվեն հոգեբուժական փորձաքննության։ Եվ դա ասում է այս մարդը։ Ասում է այս մարդը, ով մասնագիտացած է սատկած առյուծ քշելու մեջ։

Էս նկարը պետք է հոգեբուժական փորձաքննության ենթարկել՝ հասկանալու համար, թե ինչ է նշանակում սատկած առյուծ քշել»,-Փաշինյանը ցույց տվեց Քոչարյանի լուսանկարը, որտեղ վերջինս նստած է առյուծի վրա։

Փաշինյանի խոսքով՝ եթե 1998-ին այդ պրակտիկան գործեր, ապա ՀՀ-ում հոկտեմբերի 27-ի ոճրագործություն տեղի չէր ունենա․ «Եթե 1998 թվականին այդպիսի պրակտիկա լիներ, ենթադրվում է, որ «Բարև, Ռոբ» ասելու համար մարդուն չէին տանի զուգարանում ծեծելով սպանեին»։

Նա նշեց, որ Քոչարյանը խեղճ, կոմպլեքսավորված, բարդույթավորված մարդ է։

«Եվ հիմա փորձում են էս անեկդոտային կերպարի շուրջ վախի մթնոլորտ տարածել։ Սա խեղճ, կոմպլեքսավորված, բարդույթավորված մարդ ա, որը մեր մասին ասում է՝ ենթադրում եմ՝ իրենք պամպերս են հագնում։ Կներեք ժողովուրդ ջան, մենք չենք ուզում խոսակցությունն իջեցնել էսքան ցածր մակարդակի, բայց ամբողջ սոցիալական ցանցերն են քննարկում, որ հայտնի իրադարձությունների ժամանակ իրենք իրենց առողջական վիճակի նրբությունները դարձրել էին համընդհանուր քննարկման առարկա, և ամբողջ սոցիալական ցանցերը քննարկում էին, որ էդ մարդն ստիպված է էսօր նույնիսկ քարոզարշավի ժամանակ պամպերս հագնի»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: