հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ցուցարարները հասան կառավարական ամառանոց (տեսանյութ)

Ցուցարարները հասան կառավարական ամառանոց (տեսանյութ)

Ընդդիմադիրները հասան կառավարական ամառանոց, որն օղակված է մեծաթիվ ոստիկաններով: 

Հիշեցնենք, որ այսօր Դիմադրություն շարժումն անցկացրել է հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում, այնուհետև՝ քայլերթ Բաղրամյան-Պռոշյան պողոտայով: Հանրահավաքի ընթացքում բեմահարթակ են բարձրացել զոհված զինծառայողների ծնողները, որոնք պահանջել են Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը:

Կառավարության առանձնատան մոտ շարժման մասնակիցները կանգ կառնեն, որտեղից կրկին կշարժվեն Ֆրանսիայի հրապարակ:, այնուհետև կանգ կառնեն Կառավարության առանձնատան մոտ և կվերադառնան Ֆրանսիայի հրապարակ։

Նշենք նաև, որ այսօր վաղ առավոտից շարժման անդամները իրականացրել են անհնազանդության ակցիաներ՝ փակելով Երեւանի բազմաթիվ փողոցներ։ Բերման է ենթարկվել աննախադեպ թվով ցուցարար՝ 417 քաղաքացի։ Բերման է ենթարկվել նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը։ Բերման է ենթարկվել, ապա ձերբակալվել ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին Իգոր Խաչատուրովը։

 

 

  • Կիսվել: