երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Թբիլիսիում ընդդիմության կողմնակիցները փակել են Ռուսթավելի պողոտան

Թբիլիսիում ընդդիմության կողմնակիցները փակել են Ռուսթավելի պողոտան

Թբիլիսիում ընդդիմության կողմնակիցները փակել են Ռուսթավելի պողոտան՝ Վրաստանի խորհրդարանի մոտ: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Սոցցանցերում ընդդիմության կողմնակիցների կոչերից հետո կիրակի օրը խորհրդարանի դիմաց հավաքվել է մոտ 1000 ցուցարար։

Նրանք ձեռքներին պահել են Վրաստանի դրոշներ, ինչպես նաև Եվրամիության և Ուկրաինայի մի քանի դրոշներ։ Բողոքի ակցիայի սկսվելուց մեկ ժամ անց նրանք հասել են Ռուսթավելի պողոտա և փակել երթևեկությունը։

Ոստիկանությունը չի միջամտել, այլ մանրամասներ չեն հաղորդվում:
 
Տեսանյութը՝ այստեղ:
 

  • Կիսվել: