հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Covid-անվտանգության նորմերի պահպանման առումով դպրոցներում և մանկապարտեզներում վիճակը հիմնականում նորմալ է. ԱԱՏՄ

Covid-անվտանգության նորմերի պահպանման առումով դպրոցներում և մանկապարտեզներում վիճակը հիմնականում նորմալ է. ԱԱՏՄ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները շարունակում են ստուգայցերը հանրապետության դպրոցներում և մանկապարտեզներում:
Մայրաքաղաքի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի նշված հաստատություններում ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի մասնագետների դիտարկումները կոպիտ խախտումներ չեն արձանագրել:
Դպրոցների բուժքույրերը, հիմնականում նշանակված են, որպես կորոնավիրուսի տարածման կանխարգելման պատասխանատու և հետևում են ընթացիկ աշխատանքներին։
 
Դպրոցների մեծ մասն ապահովված է անհրաժեշտ քանակով ախտահանիչներով, դիմակներով:
 
ԱԱՏՄ համաճարակաբանները ստուգայցին զուգահեռ մասնագիտական խորհրդատվություն են ցուցաբերում, ինչպես նաև Covid-անվտանգության իրազեկման թերթիկներ են բաժանում, որոշ դեպքերում նաև փակցնում հաստատություններում:

  • Կիսվել: