«Չտես, գյnրմամիշ» բառերը ՔՊ-ին չէին վերաբերում, այլ ինձնից ՀԷՑ-ը խլnղներին․ Սամվել Կարապետյան
Չգիտեմ՝ ՔՊ-ն կընտրի նրան, թե ոչ, եթե չընտրի, ապա շատ սխալ կանի, իսկ Արամ Վարդևանյանը միջազգային մասշտաբի ամենատաղանդավոր մարդկանցից է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Պատասխանելով հարցին, որ այսօր ՔՊ-ականները Վարդևանյանին հիշեցնում էին մի քանի ճամբար փոխելու մասին, որ նախ ՀՀԿ-ական է եղել, հետո՝ Քոչարյանական՝ նա նշել է. «Ճիշտ է արել, որ եկել, մտել է «Ուժեղ Հայաստան»:
Կարապետյանն անդրադարձել է իր աղմկահարույց արտահայտության մասին՝ «չտես, գյորմամիշ», և ասել, որ դա վերաբերում էր ոչ թե ՔՊ-ին, այլ իրենից ՀԷՑ-ը խլողներին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ-ում Տարոն Չախոյանը «գյnրմամիշ» անվանեց Նարեկ Կարապետյանին, Նարեկ Կարապետյանն էլ Չախոյանին՝ «հnրթ», որից հետո ԱԺ-ում իրավիճակը լարվեց:
Կրքերն այնքան թեժացան, որ բանավեճը տեղափոխվեց միջանցք՝ արդեն Նարեկ Կարապետյանի և Ռուբեն Ռուբինյանի միջև։ Ռուբինյանն ասաց` թեև չի ողջունում վեճի մասնակիցներից ոչ մեկի վարքագիծը, բայց պետք է նշի, որ այս ամենը սկսվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հայտարարությունից։ Նարեկ Կարապետյանն իր հերթին նշեց, որ 10 րոպե անընդմեջ ՔՊ–ական Չախոյանը վիրավորանքներ է հնչեցրել, որոնց նախագահողը չի արձագանքել:



