շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Չպարտվելը այս պատերազմում ես կհամարեի բնագիծը պահելը կամ գոնե նվազագույն տարածքային կորուստներով պատերազմն ավարտելը. Քոչարյան

Չպարտվելը այս պատերազմում ես կհամարեի բնագիծը պահելը կամ գոնե նվազագույն տարածքային կորուստներով պատերազմն ավարտելը. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 5-րդ ալիքին, որտեղ անդրադարձել է պատերազմում պարտության պատճառներին:

Մասնավորապես, հաղորդավարի հարցին, թե, Քոչարյանի խոսքերից ստացվում է, որ պարտության մեղավորը Նիկոլ Փաշինյա՞նն է, ՀՀ երկրորդ նախագահն ասաց. ՛՛Բոլոր սխալ որոշումները կայացվում էին մեկ մարդու կողմից: Այդ գնումները․ օրինակ՝ զինվորականներն ասում էին՝ մեզ պետք չեն այդ ՍՈւ-երը, ասում էր՝ չէ, սա՛ ենք ուզում: Ենթադրում եմ, որ պարադի ժամանակ այդ ՏՈՌ համակարգը այդքան տպավորիչ չէ, ինքնաթիռները, այսպես եռագույն ծուխ հանող սարքերով երևի ավելի տպավորիչ են, քաղաքացու օրը միգուցե նշելու համար՛՛:

Դիտարկմանը, թե ինչպես բանակի համար սնունդը, ելակը, որ ավելի տեսանելի է՝ նա նշեց. ՛՛Եղավ նաև մեկ հանգամանք, մինչև հիմա ասում են՝ այդ ելակը շատ լավ էր․ երկու տարի ծառայել եմ սովետական բանակում, ելակի երես չեմ տեսել, բանակը ուր, ելակը ուր: Ի դեպ, մյուս հատվածում, ամբողջ ֆրոնտի հատվածում, հաջողվել էր պահել որտեղ կար կանոնավոր բանակ, որտեղ դիմացել են այդ ճնշման, հարձակման առաջին մի քանի օրվա ընթացքում և այդ բնագիծը պահպանվել է գրեթե ամբողջ պատերազմի ժամանակ, վերջում սկսվեց ուղղակի քայքայվել, որովհետև իրենք սկսել են Ջեբրայիլով հարավից հյուսիս բնագիծը ջարդել՝ կողքից հարվածներով: Այո, մենք ի վիճակի ենք եղել այս պատերազմում չպարտվել:

Չպարտվելը այս պատերազմում ես կհամարեի բնագիծը պահելը կամ գոնե նվազագույն տարածքային կորուստներով պատերազմն ավարտելը: Ինչո՞ւ Ադրբեջանը չէր համաձայնում զինադարների, որովհետև ամեն օր ուներ հաջողություններ, ամեն օր, հարձակվող բանակը, հաջողություններ ունեցող բանակը ոչ մեկը չի կանգնեցնում, ոչ մեկը: 93-94 թվականներին ինձ վրա ահռելի ճնշում է եղել մեր առաջխաղացումը կանգնեցնելու համար, չի հաջողվել և կրկնում եմ՝ ոչ մի բանակ չէր կանգնի, ուղղակի մենք պարտավոր էինք մեկ շաբաթ, տաս օր, երկու շաբաթ կանգնեցնել այդ ճնշումը, որից հետո շատ ավելի հեշտ կլիներ կնքել զինադադարի պայմանագիրը, որը շատ ավելի բարենպաստ կլիներ մեզ համար՛՛:

Քոչարյանը խոսեց նաև ամեն օր պատերազմի մասին հրամցվող տեղեկատվության մասին՝ ասելով, որ այդ ՛՛սուտը խզում մտցրեց պատերազմի նկատմամաբ պատկերացումների մեջ Ղարաբաղում, Հայաստանում, առաջին գծում՛՛:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Եվս մեկ հարց, որի մասին ոնց որ բավարար չափով չի խոսվել, այն սուտը, որը ամեն օր հրամցվում էր մեր ժողովրդին պատերազմի օրերին, այդ սուտը այնպիսի մի խզում մտցրեց պատերազմի նկատմամաբ պատկերացումների մեջ Ղարաբաղում, Հայաստանում, առաջին գծում, որն ուղղակի քայքայեց մեր բանակը, քայքայում էր մեր բանակը: Երբ առաջին գծում զինվորը տեսնում է՝ ինչ է կատարվում, զինվորի ծնողները կարծում են, թե մենք այստեղ Գետաշեն ենք վերցրել, Շահումյան, շուտով Կուռ գետի վրա ենք դուրս գալու, սա բերում էր նրան, որ առաջին գծի զինվորը չէր հասկանում, թե ինչ է կատարվում, այսպիսի ստերի տարափից հետո մարդիկ դադարում էին վստահել պետությանը, մարդիկ մտածում էին, թե ինչ է կատարվում, որ մենք մի մեծ խաղի մաս ենք, թե մենք ով ենք, իսկ զինվորի համար պետության ներկայացուցիչը սպան է:

Եվ անվստահությունը պետության նկատմամաբ անմիջապես տարածվում է անվստահության այդ սպայի նկատմամբ: Բազամթիվ էին դեպքերը, երբ որ զինվորը չէր ենթարկվում սպաներին, հատկապես մոբ ռեսուրսից, նաև համացանցում այնպիսի դրվագները շատ էին։ Ես չեմ հիշում այդպիսի դեպքեր 92-94 թվականներին, երբ մարդիկ դիրքեր չգնան: Համոզված եմ, որ պատճառը այդ սուտն է:

Այդ սուտը բանակում չէր հորինվում, այդ սուտը հորինվում էր հայտնի ՊՈԱԿ-ում, այդ ֆեյքեր քշող ՊՈԱԿ-ում և դուք գիտեք, թե ում է ենթարկվում այդ ՊՈԱԿ-ը: Այս բոլոր պատճառները, որ ես նշում եմ, սրանք բանակում ծնված պատճառներ չեն, սրանք քաղաքական իշխանության սխալների արդյունք է, հետևաբար՝ մեր ժողովուրդը չի պարտվել, մեր վարչապետն է պարտվել այս պատերազմում, մեր կառավարությունը, այդ քաղաքական թիմն է պարտվել, որովհետև իրենց քայլերը բերեցին նման հետևանքների՛՛:

  • Կիսվել: