Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակվածներից 1153 հոգին ապաքինվել են
Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակված ավելի քան 28 հազարը հիվանդից 1153-ը ապաքինվել է։ Մահացել է 563 մարդ։ Այս մասին հայտնել ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն։
Կենտրոնական իշխանությունների տվյալների համաձայն՝ երկրում կարանտինի մեջ է գտնվում ավելի քան 186,3 հազար մարդ: Վարակման առավել մեծ թվով դեպքերը՝ 19,6 հազար, Հուբեյի նահանգում են: Այնտեղ մահացել է 549 մարդ, դուրս են գրվել 633-ը: