ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Չինաստանի նախագահը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

Չինաստանի նախագահը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ, տեղեկացնում է չինական Xinhua-ն:

Ինչպես նշել է Չինաստանի ղեկավարը՝ Պեկինն ու Երևանը գործընկերներ են, որոնք կապված են ավանդական բարեկամությամբ: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը թափ է առել, և կողմերի համագործակցությունը տարբեր ոլորտներում զգալի հաջողություններ է արձանագրել:

Չինաստանի ղեկավարն իր շնորհավորական ուղերձում կարևորել է Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացմանը և պատրաստակամություն է հայտնել համագործակցելու Խաչատուրյանի հետ՝ ի շահ ՀՀ-ի ու իր երկրի:

 

  • Կիսվել: