երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Չինական «Կորոնավակ» պատվաստանյութը՝ 100 հազար դեղաչափ, արդեն Հայաստանում է

Չինական «Կորոնավակ» պատվաստանյութը՝ 100 հազար դեղաչափ, արդեն Հայաստանում է

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում են պատվաստանյութերի նոր խմբաքանակների մատակարարումները:
 
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 1-ի գիշերը Հայաստան է ներկրվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից ՀՀ-ին տրամադրված COVID-19-ի դեմ «Կորոնավակ» պատվաստանյութը` 100 հազար դեղաչափ` 50 հազար անձի համար: 
 
Տեղափոխումն իրականացվել է ՀՀ պետական միջոցների հաշվին: Օդանավակայանում բեռը դիմավորել են ՀՀ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը, ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը, ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը։
 
 
 
Նշենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում, առաջնային օղակում` անկախ կցագրման փաստից, շաբաթվա բոլոր օրերին, Հայաստանի և մեր երկրում ապրող օտարերկրյա քաղաքացիների համար:
 
 
 
Հիշեցնենք, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը 100 %-ով կանխարգելում են մահվան ելքերն ու հիվանդության ծանր ընթացքը: Պատվաստումների շնորհիվ հնարավոր կլինի կոտրել համավարակի շղթան:
 

  • Կիսվել: