հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Չի ստացվի մարդկանց կրկին հրամցնել աբսուրդային մեղադրանքներ Ծառուկյանի հանդեպ․ Աբովյան

Չի ստացվի մարդկանց կրկին հրամցնել աբսուրդային մեղադրանքներ Ծառուկյանի հանդեպ․ Աբովյան

ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

«Ես արդեն ուղղակի չգիտեմ, թե ո՞նց արձագանքել իշխանական տարատեսակ լայվերում հնչող աբսուրդային արդարացումների փորձերին։

Ախր դուք ո՞նց չեք հասկանում, որ այն ամենը ինչ կատարվեց ուղղակի խայտառակ, ահավոր ազգային աղետ է։ Ախր դուք ո՞նց չեք հասկանում, որ Ձեր բոլոր փորձերը՝ արդարանալ և բարդել ձեր խայտառակ պարտության մեղքը տարբեր ուժերի և մարդկանց վրա, ուղղակի ցույց է տալիս, թե որքանով եք դուք կտրված իրականությունից:

Ինձ հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք նայելու այն ԲՀԿ-ական (և ոչ միայն ԲՀԿ-ական) տղերքի աչքերի մեջ, որոնք պատերազմի հենց առաջին օրվանից կռվում էին արցախյան ճակատում։ Դուք ո՞նց եք նայելու այն մայրերի աչքերին, ում որդիները զոհվեցին։

Դուք այս երկու օր է, ինչ չկաք փաստացի, դուք հիմա չգիտեմ՝ որտե՞ղ եք, չգիտեմ՝ ի՞նչ եք մտածում, չեք ուզո՞ւմ խոսել մարդկանց հետ, խոսել, այլ ոչ թե արդարանալ... չգիտեմ... բայց գիտեմ մի բան. այս ահավոր և խայտառակ իրավիճակի համար պատասխանատուն դուք եք և վերջ։

Հ. Գ. Իսկ ինչ վերաբերվում է իշխանավորների  ակնարկներին տարատեսակ լայվերի ընթացքում,ապա կասեմ միայն մի բան։ Չի ստացվի մարդկանց կրկին հրամցնել աբսուրդային մեղադրանքներ Ծառուկյանի հանդեպ։ Միակ մեղավորը այս իրավիճակի համար միայն և միայն իշխանություններն են։

  • Կիսվել: