կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Չի լինելու նման բան․ նախարարը՝ ընտրություններին իշխանության կողմից վարչական ռեսուրս կիրառելու մասին

Չի լինելու նման բան․ նախարարը՝ ընտրություններին իշխանության կողմից վարչական ռեսուրս կիրառելու մասին

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ արտահերթ ընտրություններին իշխանության կողմից վարչական լծակ կիրառելու հավանականությանը:

«Եթե իմ կարծիքն եք հարցնում, չի լինելու նման բան: Ես չեմ պատրաստվում պատահական դեմքերից հնչեցված հայտարարություններին մեկնաբանություն տալ»,- նշեց նախարարը:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արագածոտնի մարզ կատարած այցին, որի ընթացքում դպրոցականներ էին մասնակցում հանդիպումներին՝ նախարարը նշեց, որ դպրոցականների այնտեղ գտնվելու հետ որևէ առնչություն չեն ունեցել:

«Նման օրակարգ գոյություն չունի, մարդիկ ազատ են, որևիցե մեկը չի բռնացել և չի բռնանալու որևէ մեկի կամքի և նրա գտնվելու ընտրության իրավունքի վրա»,- ասաց Դումանյանը:

  • Կիսվել: