շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Չի կարելի մարդասիրական աղետ թույլ տալ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի մասին

Չի կարելի մարդասիրական աղետ թույլ տալ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի մասին

Չի կարելի մարդասիրական աղետ թույլ տալ։ Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ տեսակամրջի ձևաչափով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը` մեկնաբանելով Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը։
 
Զասին հարց հղեցին Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների հասցեին սադրանքների և ագրեսիվ գործողությունների մասին։ Ի պատասխան նա նշեց, որ առաքելությունը, որը կատարում են ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում, շատ կարևոր է ողջ Կովկասյան տարածաշրջանի համար։ Զասի խոսքով` խաղաղապահներն այնտեղ շատ կարևոր խնդիրներ են լուծում։
 
«Իհարկե, պետք է նշել այն բարդ պայմանները, որոնցում պետք է լուծել այդ հարցերը` սրված իրավիճակ, Լաչինի միջանցքի արգելափակումը։ Մեր կարծիքով, շատ կարևոր է ազատ տեղաշարժի հնարավորություն տալ մարդկանց, հումանիտար բեռներին, որպեսզի հասարակ քաղաքացիները զրկանքներ և դժվարություններ չունենան, առավել ևս ինչ-որ հումանիտար աղետ չլինի»,–- ասել է Զասը։
Նա հավելել է, որ բոլոր կողմերը պետք է օգնեն և շահագրգռված լինեն խաղաղապահների գործունեությամբ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: