շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Չի հաջողվի պառակտում մտցնել․ Աննա Կարապետյանը՝ մանդատը վայր դնելու լուրերի մասին

Չի հաջողվի պառակտում մտցնել․ Աննա Կարապետյանը՝ մանդատը վայր դնելու լուրերի մասին

Զարմացած եմ, լավ, որտեղի՞ց եք գտնում էդ լուրերը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը։

Անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, թե ՔՊ-ում որոշում է կայացվել, որ Աննա Կարապետյանին վայր դնի մանդատը, պատգամավորը նշեց․

«Հիմա ես ուզում եմ հասկանալ, թե դուք այս լուրերը որտեղից եք գտնում: Գրել եք, օրինակ, որ ես ամենաշատ գործուղման մեկնած պատգամավորն եմ: Դուք գոնե վիճակագրությունը նայո՞ւմ եք: Եթե ոչ ամենաքիչ, ապա գոնե միջին գրծուղումների մեկնած պատգամավորն եմ: Կամ գրում եք՝ «Իմ քայլը» խմբակցությունը տապալեց իմ նախագիծը: Ես ասացի, որ սովորական քվեարկություն է եղել, այդ նախագծի թեման կարծես թե փակված է: Հիմա նորից նոր լուրեր… հասկանում եմ, որ ինչ-որ մարդիկ, ինչ-որ ուժեր ուզում են անպայման պառակտում մտցնել «Իմ քայլը» խմբակցության մեջ, բայց դա չի հաջողվելու»:

  • Կիսվել: