երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Չգիտեմ ՀՀ-ում քանի ղեկավար կա, որ երբևէ որևէ մեկից ներողություն է խնդրել. Ալեն Սիմոնյան

Չգիտեմ ՀՀ-ում քանի ղեկավար կա, որ երբևէ որևէ մեկից ներողություն է խնդրել. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է Մետրոյում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացու միջադեպին։

«ՀՀ ղեկավարը վրդովված էր, քանի որ խոսքը գնում էր Հայաստանի սահմանի և երկրի մասին։ Նա ասում էր՝ մի արեք դա։ Ձեր երեխան պետք է այս երկրում ապրի։ Սա բանավեճ է եղել»,- ասել է ԱԺ նախագահը։

Նա հավելել է, որ վարչապետը դրանից հետո ասել է՝ եթե ինչ-որ բան կա, որում ինքը որևէ չափով անցել է սահմանը, ներողություն է խնդրում։ «Հետո ուղիղ եթերում, ապա ստատուս գրեց։ Ես չգիտեմ ՀՀ-ում քանի ղեկավար կա, որ երբևէ որևէ մեկից ներողություն է խնդրել, այլ ոչ թե դրանից հետո հոխորտացել»,- նշել է Ալեն Սիմոնյանը՝ ընդգծելով, որ վարչապետը ելույթ ունի, որտեղ ասում է, որ ներողություն խնդրելը բարձրացնում է իրեն։

  • Կիսվել: