ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Չենք վախենում ԱԱԾ-ից. երիտասարդ ակտիվիստները ԱԱԾ-ին պահանջ են ներկայացրել

Չենք վախենում ԱԱԾ-ից. երիտասարդ ակտիվիստները ԱԱԾ-ին պահանջ են ներկայացրել

«Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամները այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի առջև:

«Մենք եկել ենք այստեղ ասելու, որ մենք չենք վախենում ԱԱԾ-ից», ակցիայի մեկնարկին հայտարարեց նախաձեռնության հիմնադիրներից Դավիթ Պետրոսյանը: Ակտիվիստը ընդգծեց, որ իրավապահ համակարգը, մասնավորապես ԱԱԾ-ն դեռ չի վայելու հանրության վստահությունը: Ըստ Պետրոսյանի, մարդիկ կան, որ շատ են կապված ԱԱԾ-ի հետ, և այդ կապը արդեն ակնառու է:

«Այս մարմնի անգործության պատճառով ֆեյսբուք սոցիալական ցանցում ատելության մթնոլորտ է տարածվում, մեր ու մեր ծնողների նկատմամբ հայհոյանքներ են հնչում: Հեղափոխությունից հետո էլ շարունակում է արդիական մնալ հարցը՝ ինչու են լսում մեր հեռախոսները: Մենք շարունակում ենք ունենալ իրավապահ համակարգ, որից ժողովրդի վախը շատ է։ Արդյոք քաղաքացիները պե՞տք է վախենան ԱԱԾ-ից, ոստիկանությունից, դատախազությունից այն պարագայում, երբ ուզում են, որ իրենց իրավունքներն ու ազատությունները այս կառույցների կողմից պաշտպանված լինեն»,- հայտարարեց Դավիթ Պետրոսյանը։

Անդրադառնալով ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր ԳՀասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի հետ կապված միջադեպի փաստի առթիվ հարուցված քրեական գործին, Պետրոսյանն ասաց, որ մինչ այժմ անհայտ են մնացել այն անձինք, ովքեր նկարել են այդ միջադեպը: Հիշեցնենք՝ այս տարվա մարտի 4-ին, ըստ քրեական գործի նյութերի, Դավիթ Պետրոսյանն ու իր ընկերները առևանգել են Նարեկ Մալյանին և գցել աղբամանը:

«Մենք ցանկացանք աղբարկղը նետել մի վիդեոբլոգերի, որը հրապարակային ասել եր, որ մենք անբարոյականի զավակներ ենք, նա հրապարակավ ասել էր, որ ցանկանում է իմ մայրիկին, և սրանից հետո որևէ արձագանք չեղավ տվյալ անձի կողմից ատելության մթնոլորտ տարածող վարքագծի վերաբերյալ», -նշեց Պետրոսյանը՝ ընդգծելով, որ իրավապահների այդ վարքագիծը զարմանալի է:

Այդուհանդերձ, Պետրոսյանն ասաց, որ իրենց համար պատիվ է մասնակիցը լինել նման քրեական գործի, քանի որ իրենց ընձեռված է հնարավորություն բացահայտել ինչով են զբաղվում որոշ կազմակերպություններ:

  • Կիսվել: