երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
«Չենք լռելու, չենք համակերպվելու, չենք արտագաղթելու». «ՎԵՏՕ» շարժման կանայք կշարունակեն պայքարել

«Չենք լռելու, չենք համակերպվելու, չենք արտագաղթելու». «ՎԵՏՕ» շարժման կանայք կշարունակեն պայքարել

Կառավարության մոտից այսօր բերման ենթարկված կանայք մամուլի ասուլիս էին հրավիրել:

«ՎԵՏՕ» շարժման անդամ Աննա Հակոբյանը տեղեկացրեց, որ իրենց ակցիաները շարունակական են լինելու:

Նա նշեց. «Չենք չենք լռելու, չենք համակերպվելու, չենք արտագաղթելու: Պայքարը լինելու է շարունակական»:

Կանայք հայտնեցին նաև, որ ոստիկանական բաժիններից բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել:

Նրանք հավելեցին, որ ոստիկանների բռնի ուժի գործադրման հետևանքով գրեթե բոլորը կապտուկներ են ստացել:

Հիշեցնենք, որ այսօր Կառավարության շենքի մոտ ցույցի մասնակից «ՎԵՏՕ» հասարակական–քաղաքական շարժման կին անդամները փորձում էին մուտք գործել շենք, որի մուտքը պաշտպանում են մեծ թվով ոստիկանական ուժեր։ Կանայք պատրաստվում էին թուրքական ֆես դնել  իշխանության անդամների գլխին։ Սակայն Կառավարության շենքի մոտից ոստիկանները բերման  ենթարկեցին  «ՎԵՏՕ» շարժման կին ակտիվիստներին։ 

 

  • Կիսվել: