Չենք կարող չկիրառել սահմանփակումները, հակառակ դեպքում՝ հազարավոր քաղաքացիներ կարող են զոհ գնալ կորոնավիրուսին․ վարչապետ
Մենք չենք կարող չկիրառել սահմանփակումները, հակառակ դեպքում դրանով հարվածի տակ կդնենք մեր հազարավոր քաղաքացիների, որոնք կարող են զոհ գնալ կորոնավիրուսին: Կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ ասյ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նաև ներողություն խնդրեց բոլոր սահմանափակումների համար, որոնք ստիպված են կիրառել.
«Սա ճգնաժամային, բացառիկ պահ է և պահանջում է, որ մենք մեր ուժերը կենտրոնացնենք հանրային միասնականության, փոխադարձ հարգանքի և ըմբռնման նոր որակ ու մակարդակ ապահովելու համար: Սա է այն պարտադիր նախապայմանը, որը մեզ կօգնի ժամ առաջ հաղթահարել այս ճգնաժամը»:
Նա քաղաքացիներին կոչ արեց հնարավոր ճշգրտությամբ պահել պարետատան սահմանած սահմանափակումները:


