շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Չեմ զարմանա, եթե Փաշինյանը, Ադրբեջանի պահանջով, Արցախի նախագահին կոչի Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչ. Արթուր Խաչատրյան

Չեմ զարմանա, եթե Փաշինյանը, Ադրբեջանի պահանջով, Արցախի նախագահին կոչի Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչ. Արթուր Խաչատրյան

Երեկ Նիկոլ Փաշինյանը հարված հասցրեց Արցախի Հանրապետության թիկունքին, հանրապետության նորընտիր նախագահին անվանելով Լեռնային Ղարաբաղի առաջնորդ: 

Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Չեմ զարմանա եթե նա վաղը, տեղիք տալով Ադրբեջանի պահանջին, Արցախի հանարպետության նախագահին կոչի Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչ:

Նախորդ 2-3 օրը պարոն Փաշինյանը բազմաթիվ հեռախոսազրույցներ է ունեցել, տարբեր երկրների ղեկավարներին տեղեկացրել է Արցախում ստեղծված կացության մասին, իսկ Թուրքիայի նախագահի հետ զրույցը եղել է հատկապես կարևոր, նրանք պայմանավորվել են շարունակել դիվանագիտական ջանքերը տարածաշրջանում երկարատեվ խաղաղության և կայունության ձեռքբերման ուղղությամբ:

Սակայն Փաշինյանը ժամանակ և ցանկություն չի ունեցել զանգահարել Արցախի նորընտիր նախագահին: «

  • Կիսվել: