կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Չեմ լսել, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ՀՅԴ-ն ասեն, որ դեմ են միջանցք տալուն․ Մարուքյան

Չեմ լսել, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ՀՅԴ-ն ասեն, որ դեմ են միջանցք տալուն․ Մարուքյան

ՀՀ քաղաքական բոլոր ուժերը իրենց կարմիր գծերը պետք է հայտարարեն, ասեն՝ դեմ են, թե կողմ են միջանցք տրամադրելուն։ Նման կարծիք հայտնեց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ Հանրային ՀԸ-ի եթերում:

՛՛Չեմ լսել, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ՀՅԴ-ն ասեն, որ դեմ են միջանցք տալուն՛՛,-ասաց Մարուքյանը:

Նրա խոսքով՝ ճանապարհի փակվելը ԼՂ խնդրի չկարգավորման հետևանք է, և նմանատիպ խնդիրներ դեռ առաջանալու են։ ՛՛Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ունի լուծումներ, բայց դրանք ստորագրման առաջին օրից չեն կատարվել՛՛,-ասաց Մարուքյանը:

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը նաև նշեց, որ Ադրբեջանն ամեն առիթ գտնելու է, որ ԼՂ-ում ապրող մարդկանց ահաբեկի, որ նրանք դուրս գան այդտեղից:

՛՛Ադրբեջանի ռազմավարությունն այն է, որ ստանան տարածք՝ առանց մարդկանց։ Մեզ պետք է լուծում, որը մենք առաջարկել ենք։

Առանց Ստեփանակերտի և Ադրբեջանի միջև որևէ խողովակի ստեղծման՝ որևէ լուծում չկա։ Եթե մոնիթորինգ ենք անում Ադրբեջանի մամուլը, փորձագետներին, հասկանում ենք, որ իրենք ասում են՝ ամեն ինչ անենք, այդ մարդիկ թողնեն-գնան այդտեղից։

Ասում են՝ դուք մեր պայմաններով պետք է ապրեք՝ լավ հասկանալով, որ այդ պայմաններով ոչ ոք չի ապրի։ ՀՀ-ն ուզում է գնալ ֆունդամենտալ լուծման, որ ԼՂ իշխանությունները մտնեն պրոցեսի մեջ. իրենք ասել են, որ պատրաստ են Ադրբեջանի հետ մտնեն քննարկումների մեջ՛՛,-հավելեց նա:

  • Կիսվել: