հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Չեմ կարծում, որ այդտեղ հակաօրինական որևէ բան է եղել․ ՊՎԾ ղեկավարը՝ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի մասին

Չեմ կարծում, որ այդտեղ հակաօրինական որևէ բան է եղել․ ՊՎԾ ղեկավարը՝ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի մասին

Չեմ կարծում, որ այդտեղ հակաօրինական որևէ բան է եղել, քանի որ այդ մասով և՛ Գլխավոր դատախազությունն է մեկնաբանություն տարածել, և՛ Հակակոռուպցիոն կոմիտեն, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի իրավական հիմքերին անդրադառնալով՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը:

«Շատ դեպքերում օրինականությամբ, օրենքի գերակայությամբ պայմանավորված իրավիճակները մեր հանրությունը նաև համադրում է բարոյական գնահատականների համատեքստում, և գուցե այդտեղից է գալիս տարընկալումը», - ասաց Պետրոսյանը։

Նա հարցի առնչությամբ այլ մեկնաբանություններ չարեց:

  • Կիսվել: