կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
Չեմ կարծում՝ Բաքուն մտածում է, որ ռուսական կողմն անաչառ է, ապացույցը՝ ռուսական զորքը դեռ Ադրբեջանում է. Ալեն Սիմոնյան

Չեմ կարծում՝ Բաքուն մտածում է, որ ռուսական կողմն անաչառ է, ապացույցը՝ ռուսական զորքը դեռ Ադրբեջանում է. Ալեն Սիմոնյան

Չեմ կարծում, որ Բաքուն մտածում է, որ ռուսական կողմն անաչառ է, դրա ապացույցներից մեկը ռուսական զորքերը դեռ Ադրբեջանում մնալու փաստն է: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Չեմ կարող ասել, թե Բաքուն ում է համարում չեզոք: Մենք որևիցե շփումից չենք խուսափում, բայց թե ում է Բաքուն համարում չեզոք, չեմ կարող ասել:

Տարբեր հարթակներից, տարբեր ժամանակներում, տարբեր ձևերով հրաժարվել է: Չեմ կարող ասել և չեմ կարծում, որ Բաքուն կարծում է, որ ռուսական կողմը անաչառ է: Դրա ապացույցներից մեկը ռուսական զորքերի դեռ Ադրբեջանում մնալու  մասին է:

Չեմ կարծում, որ կարելի է Բաքվին  վերագրել միտք, առ այն որ  ռուսական կողմը  անաչառ կողմ է»,- ասել է Սիմոնյանը:

  • Կիսվել: