երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Չեմ կարող պնդել, որ եթե Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ չլինեին, վիճակն ավելի լավ կլիներ. Փաշինյան

Չեմ կարող պնդել, որ եթե Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ չլինեին, վիճակն ավելի լավ կլիներ. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Politico Europe հանդեսին՝ կրկին քննադատելով Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին։

«Անվտանգային իրավիճակը կտրուկ կերպով փոխվեց շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումների և Լեռնային Ղարաբաղ ներխուժման պատճառով»,- հայտարարել է Փաշինյանը՝ մեղադրելով Ադրբեջանին մարդասիրական ճգնաժամ հրահրելու համար։

«Ենթադրվում էր, որ այս բոլոր հարցերը պետք է լինեին ռուսաստանցի խաղաղապահների պատասխանատվության ներքո, սակայն եթե դրանք գոյություն ունեն, նշանակում է՝ խաղաղապահները տապալել են իրենց առաքելությունը»,- նշել է Հայաստանի վարչապետը։

Դրա հետ մեկտեղ Փաշինյանն ընդգծել է.

«Չեմ կարող պնդել, որ եթե Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ չլինեին, վիճակն այժմ ավելի լավ կլիներ»։

Խոսելով հարևան պետությունների հետ հարաբերությունների մասին՝ Փաշինյանն ասել է.

«Այն մոդելը, երբ մենք հարևանների հետ խնդիրներ ունեինք և ստիպված էին ուրիշներին (կարևոր չէ, թե ովքեր են այդ ուրիշները) հրավիրել մեզ պաշտպանելու համար, շատ խոցելի մոդել է»։

  • Կիսվել: