շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
«Չեմ կարող ասել, որոշողը ես չեմ». Գեւորգ Պապոյանը՝ իր՝ էնոկոնոմիկայի նախարար նշանակվելու մասին

«Չեմ կարող ասել, որոշողը ես չեմ». Գեւորգ Պապոյանը՝ իր՝ էնոկոնոմիկայի նախարար նշանակվելու մասին

Չեմ կարող ասել, որոշողը ես չեմ: Այսպես արձագանքեց ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Գեւորգ Պապոյանը՝ իր՝ էկոնոմիկայի նախարար նշանակվելու մասին խոսակցությունների վերաբերյալ:

«Այս պահին նման որոշում, գոնե ես գիտեմ, որ չկա. կուսակցությունում չենք էլ քննարկել, բայց կքննարկենք»,-ասաց Պապոյանը:

Նա նշեց, որ ինքը նախարար նշանակվելու առաջարկ չի ստացել. «Ես ԱԺ-ում եմ, աշխատում եմ, հանձնաժողովի նիստի ենք: ԱԺ հանձնաժողովի նախագահի աշխատանքը, վստահաբար, պակաս պատասխանատու չէ, քան նախարարի աշխատանքը: Եվ նույնիսկ ինձ ինչ-որ տեղ զարմացնում են այդ հարցադրումները: Իմկարծիքով դրանք նույն կարգի պատասխանատու եւ կարեւոր աշխատանքներ են»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:

Նշենք, որ փետրվարի 14-ին Վահան Քերոբյանը էկոնոմիկայի նախարարի պաշտոնից հրաժարական է տվել, որի հետո նրան մեղադրանք է առաջադրվել «Սիներջիի» վերաբերյալ քրեական գործով։ Նրա նկատմամբ կիրառվել է երկամսյա «տնային կալանք»:

Քերոբյանը մեղադրվում է խմբի կազմում շահադիտական նկատառումներով, նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, դրանք օգտագործելու կամ ազդեցությունը կիրառելու հոդվածով։

 

  • Կիսվել: