երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Չեխիայի իշխանությունները հայտնել են, որ Ադրբեջանի բռնազավթած Ղարաբաղից փախստականները ժամանել են Հայաստան

Չեխիայի իշխանությունները հայտնել են, որ Ադրբեջանի բռնազավթած Ղարաբաղից փախստականները ժամանել են Հայաստան

Չմոռանանք Հայաստանը: Հարյուր հազարավոր փախստականներ Հայաստան են մտել Ադրբեջանի բռնազվթածԼեռնային Ղարաբաղից, որտեղ մարդու իրավունքների խախտումներն ակնհայտ են։ Դրա մասին սոցցանցերում գրել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխխոսնակ Յան Բարտոշեկը, գրում է news.am-ը:

«Անգամ եթե հայրենական լրատվամիջոցներում դրա մասին առանձնապես չի խոսվում, հայերը մարդասիրական օգնության կարիք ունեն: Դրա և շատ-շատ այլ բաների մասին այսօր խոսել եմ Հայաստանի դեսպանի հետ»,- գրել է չեխ պաշտոնյան։

 

  • Կիսվել: